RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2039, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԱՈՒՐԵԼԻԱՆ ԻԼՀԱՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ

Վ. Ա.

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն դիմել է երկրի դատախազությանը եւ ոստիկանությանն ու խնդրել, որ «վերջ տրվեն իր հանդեպ անօրինականություններին»: Համենայն դեպս, երեկ vesti.az-ը տարածել է այդ բովանդակությամբ մի «փաստաթուղթ», որից պարզվում է հետեւյալը. Ռիշկան բնակավայրի` Աուրելիա Գրիգորիուին սեփականության իրավունքով պատկանող տուն փորձել է մուտք գործել ոստիկանության աշխատակից Միխայիլ Վասուլյանը` պատճառաբանելով, թե «բնակիչներից կան բողոքներ, որ օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն անօգնական է թողել 80-ամյա մորը, իսկ վերջինս էլ բնակարանում շներ է պահում եւ ստեղծում հակասանիտարական վիճակ»:

Խնդիրն ի՞նչ է` թող պարզեն մոլդովական իրավապահները: Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում հիշյալ ադրբեջանական լրատվամիջոցին Աուրելիա Գրիգորիուի տված մեկնաբանությունը. «Իհարկե, այն, ինչ ներկայումս իմ շուրջն է կատարվում, հայկական համայնքի ջանքերի արդյունքն է: Մոլդովայի հայկական համայնքի ակտիվիստ Էռնեստ Վարդանյանը մշտապես իր հրապարակումներում այդ մասին է խոսում: Ավելին, մեր իշխանություններն էլ ջանք չեն խնայում» (տես http://www.vesti.az/news/168058):

Մոլդովայի օմբուդսմենի կարծիքով`«կարելի է պատկերացնել ինչ կլինի», երբ ավարտվեն իր լիազորությունները: Նա գտնում է, որ «եթե ամեն ինչ շարունակվի նույն «անօրինականության» (չակերտները մերն են- Վ. Ա.) ոգով, ապա իրեն հարկ կլինի «լրջորեն զբաղվել քաղաքական ապաստանի հարցով», որպեսզի ապահովի ընտանիքի եւ իր անվտանգությունը: Նա չի բացառել, որ դիմի Ադրբեջանի ղեկավարությանը`«խնդրելով քաղաքական ապաստան տալ ընտանիքին եւ իրեն»:

Աուրելիա Գրիգորիուն փաստորեն որեւէ այլ երկրում, նույնիսկ հարազատ Ռումինիայում իր համար «անօրինություններից պաշտպանված» ապագա չի տեսնում, բացի Ադրբեջանից: Ըստ էության, ասվածը կարելի է համարել «խոստովանական ցուցմունք»: Այդ կերպ նա հաստատում է, որ Երեւանում ելույթ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համաձայնությամբ կամ ուղղակի կատարել պաշտոնական Բաքվի ցանկությունը:

Միաժամանակ էլ նրա խոսքերի ենթատեքստում կարելի է ադրբեջանական կողմին կշտամբանք տեսնել, թե ինչո՞ւ իրեն մենակ են թողել: Բացառված չէ, որ նա նաեւ սպառնում է, որ կարող է բացահայտումներ անել իր եւ Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունների մասին: Բայց դա արդեն իրոք անօգնական կնոջ հուսահատ ճիչ է. Բաքվում նրան ոչ միայն քաղաքական ապաստան չեն տրամադրի, այլեւ ուշադրության իսկ չեն արժանացնի:

Իլհամ Ալիեւը հո չի՞ խոստովանելու, որ տիկնոջն անհարմար դրության մեջ է դրել եւ պատրաստ է «ջենտլմենի» նման կիսել պատասխանատվությունը: Դա գրեթե բացառված է: Ընդհակառակը, Ադրբեջանում իշխող վարչախումբն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ գործին պաշտոնական առնչություն չունենա: Փոխարենն, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւի աշխատակազմից լրատվամիջոցները հրահանգավորվել են «աշխատել Մոլդովայի ադրբեջանական համայնքի հետ»:

Խնդիր է դրված, որ ի պաշտպանություն Աուրելիա Գրիգորիուի Մոլդովայում բնակվող ադրբեջանցիները զանգվածային միջոցառումներ կազմակերպեն: Vesti.az-ն ուղղակի գրել է. «Մեր հերթին կոչ ենք անում Մոլդովայի ադրբեջանական համայնքինՙ ակտիվացնել ջանքերն ի պաշտպանություն այդ «հերոսական» (չակերտները մերն են- Վ. Ա.) կնոջ եւ նրա ընտանիքի»:

Բացառված չէ, որ իրավիճակին փորձեն միջամտել նաեւ ադրբեջանական հատուկ ծառայությունները` քողարկվելով Մոլդովայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո, որպեսզի Քիշնեւում սադրեն հայ-ադրբեջանական լարվածություն: Այնպես որ, թվում է, անհրաժեշտություն կա Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան խնդրելու մասին Աուրելիա Գրիգորիու հայտարարությանն ու դրանից ենթադրվող զարգացումներին նայելու լրջորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ