Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ վեցակողմ ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին Twitter-ի իր էջում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին։
«Մենք պայմանավորվել ենք բանակցությունները սկսել մինչև նոյեմբերի վերջ, հստակ ժամկետը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է Բաղերին։ Նա նաև «լուրջ և կառուցողական» է անվանել չորեքշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի Համատեղ հանձնաժողովը համակարգող Էնրիկե Մորոյի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: