Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թուրքիան զորքեր է տեղակայել Սիրիայում՝ քրդերի վրա հարձակվելու համար․ ԶԼՄ-ներ

Թուրքիան «հարյուրավոր» անձանց է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի դեմ հարձակում սկսելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Նշվում է, որ Անկարան մտադիր է գրավել Քոբանի քաղաքից հարավ գտնվող տարածքները, որպեսզի միավորի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները Եփրատ գետից արևմուտք և արևելք։

Աղբյուրների համաձայն՝ թուրքական իշխանությունների մեկ այլ հավանական թիրախ կարող է լինել Մենագ օդանավակայանը, որտեղ իշխանություն են հաստատել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիայում արգելված Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը։

Անկարայի այս քայլը կարող է օգնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԱՄՆ-ի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրել քրդական ուժերին «խաղաղեցնելու» համար, գրում է Bloomberg-ը: