ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ առաջնորդի օգնական Ջեյք Սալիվանը։
Բայդենը հինգշաբթի կմեկնի Եվրոպա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ուրբաթ օրը նա, ի թիվս այլ բաների, կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։
ԱՄՆ-ը վերջնաժամկետ չի սահմանում իրանական միջուկային համաձայնագրի ամբողջական պահպանմանը վերադարձի համար։
«Ես հստակ ժամկետ չունեմ այս հարցում: Մենք անհանգստացած ենք նրանց ձեռնարկած քայլերից: Մեր առաջնահերթությունը բանակցությունների սեղանի շուրջ և Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող գործարքին վերադառնալն է», ասել է Սալիվանը։