ԵՄ-ն պետք է օգտագործի միջուկային էներգիան էներգետիկ անկախությունն ապահովելու համար, երեքշաբթի օրը Լյուքսեմբուրգում հայտարարել է Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Էռնեյ Վրտովեցը։ Նա նախագահում է էներգետիկայի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ նիստը, որը գումարվել է՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը։
«Եթե մենք ուզում ենք հասնել մեր երկարաժամկետ նպատակին՝ կառուցելու էներգետիկայի առումով անկախ Եվրոպա և կլիմայական չեզոքություն [զրոյական ածխածնային թափոններով տնտեսություն մինչև 2050 թվականը], մենք պետք է ավելի ու ավելի շատ պետական ու մասնավոր ներդրումներ անենք վերականգնվող էներգիայի մեջ։ Բայց, ցավոք, վերականգնվող աղբյուրները բավարար չեն լինի, մենք պետք է օգտագործենք միջուկային տեխնոլոգիաներ»,- Վրտովեցին մեջբերում է ՏԱՍՍ-ը։




