Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ կրակոցներ են հնչել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։

Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:

Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

CNN-ը հաղորդում է, որ զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ այն հյուրանոցում, որտեղ ներկա է եղել Դոնալդ Թրամփը։ Թրամփը տարհանվել է երեկույթից։

Կադրերում երեւում է ինչպես են դեպքի վայրից տարհանում ԱՄՆ նախագահ Թրամփին եւ նրա կնոջը եւ փոխնախագահ Վենսին: