Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թալիբները բացատրել են, թե ինչու չէին ցանկանում նախորդ կառավարության փլուզումը

Աֆղանստանի նախկին կառավարության անկումը համապատասխան չէր քաղաքացիների շահերին և վնաս հասցրեց երկրին, Tolo News-ին տված հարցազրույցում ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչ և ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

«Կարծում եմ, որ դա վնասեց Աֆղանստանին, քանի որ եթե պատերազմը դադարեցվեր, և մենք հասնեինք կառուցողական բանակցությունների մեկնարկին, իրավիճակը կտարբերվեր լավ առումով: Արդյունքում հնարավոր էր խուսափել հաստատությունների փլուզումից և երկրից մարդկանց փախուստից»,- ասել է Մուջահիդը։

Նրա խոսքով՝ նախարարների գործող կաբինետում դեռ կարող են տեղի ունենալ որոշ փոփոխություններ, սակայն այլ երկրների վրդովմունքն Աֆղանստանի նոր կառավարության որոշ անդամների նկատմամբ անընդունելի է: