Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը պատասխանելու է Սիրիայում իր բազայի հրթիռակոծմանը

Սիրիայի սահմանամերձ Ալ Թանֆ քաղաքում գտնվող ամերիկյան ռազմակայանը ենթարկվել էր «կանխամտածված և համակարգված հարձակման»: Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում պատասխանելու։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։Միջադեպը հետաքննվում է։

«Ըստ նախնական տվյալների՝ հարձակման ժամանակ կիրառվել են և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ հրթիռներ: Այս պահին մենք տեղյակ չենք ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի մասին»,- ասել է նա։