Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը

21/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20–ամյակը: Այդ կապակցությամբ այսօր բուհում հրավիրվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ 20 տարի առաջ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ավստրիայի մի շարք բուհերի մասնակցությամբ հիմնադրվել է Հայաստանի եվրոպական համալսարանը:

«Բուհի տարեդարձը նշանավորվում է նրանով, որ այս տարվանից սկսում ենք կրկնակի դիպլոմների շնորհման գործընթացը Հայաստանի եվրոպական համալսարանի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի մի շարք առաջատար բուհերի կողմից, որի արդյունքում ուսանողները կստանան կրկնակի դիպլոմներ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը՝ ներկաներին տեղեկացնելով, որ Հայաստանի եվրոպական համալսարանը վերջերս 4 տարի ժամկետով հավատարմագրվել է ԿԳՄՍՆ-ի կողմից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձները փոխանցել են նրանց աշխատակազմի ներկայացուցիչները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով բուհի 20-ամյակը, նշել է, որ անվտանգ լինելու համար անհրաժեշտ է ունենալ որակյալ կրթություն. «Կրթության շնորհիվ պետք է զարգանանք և փորձենք հասնել մեր նախանշած նպատակներին: Բուհը եվրոպական կրթական ծրագրերի անմիջական իրականացնողն է Հայաստանում, և ցանկալի է, որ հնարավորության սահմաններում զարգացնի ոչ միայն հումանիտար-հասարակական, այլև բնագիտական և ճշգրիտ գիտությունները: Եվրոպական փորձի փոխանակմամբ տեխնոլոգիական տարբեր ծրագրերի ներմուծումը և զարգացումը գերակա են մեր երկրի համար հատկապես 21-րդ դարում»:

Ներկաներին ողջունել են նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ «Սինոփսիս Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի «EKLYA» բիզնես դպրոցի և «HYBRIA» բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Սեբաստիան Արկոսը, Իտալիայի Բոլզանոյի «Եվռակ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոլան Սեները և այլ հյուրեր: Հայաստանի եվրոպական համալսարանի 20-ամյա գործունեության մասին զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանը: Ելույթներով հանդես են եկել նաև բուհի դասախոսները և տեղացի ու արտասահմանցի ուսանողները:

Նպատակ հետապնդելով խորացնել տարբեր երկրների կրթական կառույցների միջև համագործակցությունը, կարևորելով նորարարական կրթական տեխնոլոգիաների շարունակական զարգացումը և առաջնորդվելով կրթության ու հետազոտությունների ոլորտում լավագույն միջազգային փորձով՝ 12 երկրի շուրջ 30 կազմակերպություններ ստորագրել են միջազգային կրթական ալյանս հիմնադրելու մասին հռչակագիր: Այն կրթական համագործակցության հարթակ է նոր գաղափարների, ծրագրերի, հետազոտությունների քննարկման և իրականացման համար, որին կարող են անդամակցել դրա գաղափարները կիսող կրթական և հետազոտական կազմակերպություններ: Հռչակագիրը ստորագրել է ՀՀ-ում գործող 17 կազմակերպություն. մնացած անդամները դա կանեն առցանց: Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Հայաստանի եվրոպական համալսարանի և Եվրոպական հետազոտությունների կենտրոնի միջև:

Հանդիսավոր նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչմանն են արժանացել Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի «EKLYA» բիզնես դպրոցի տնօրեն Սեբաստիան Արկոսը և Իտալիայի Բոլզանոյի «Եվռակ» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռոլան Սեները:

Հայաստանի եվրոպական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հուշամեդալներ են շնորհվել մի շարք անձանց, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին: Բուհի կայացման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք ստացել են շնորհակալագրեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պլանավորված պարտություն․ օր 25

Հաջորդ գրառումը

Բորել․ Էներգետիկ ճգնաժամն աշխարհաքաղաքական խաղերի հետևանք է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Բորել․ Էներգետիկ ճգնաժամն աշխարհաքաղաքական խաղերի հետևանք է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական