Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով, 4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արևելյան մասում, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է Բանգլի շրջանում, իսկ մեկը՝ Կարանգասեմում: Յոթ մարդ տուժել է: