Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Թալիբներին պաշտոնապես ճանաչելու հարցում շտապողականության կարիք չկա, նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Առայժմ կարիք չկա շտապել Թալիբանի պաշտոնական ճանաչման հարցում: Մենք հասկանում ենք, որ նրանց հետ պետք է փոխգործակցել, բայց չպետք է շտապել: Մենք միասին կքննարկենք, ձեզ հետ կխորհրդակցենք», – ասել է Պուտինը ՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում: