Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքիի գլխավորությամբ, հինգշաբթի օրը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցն իրականացվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սա առաջին նման այցն է Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց և երկրում նոր կառավարություն ձևավորելուց հետո: Ծրագիրը ներառում է երկկողմ հարաբերությունների, հումանիտար օգնության, առևտրի հարցերի շուրջ բանակցություններ: