Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 30-ի

Ֆիլիպիններում «Կոմպասու» թայֆունի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին այսօր հայտնել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոկեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կոմպասուն» Խաղաղ օվկիանոսում սկիզբ առավ հոկտեմբերի 11-ին: Այն այս սեզոնում 18-րդ արևադարձային փոթորիկն է Ասիայում: Սպասվում է, որ թայֆունն այսօր կհարվածի Վիետնամի կենտրոնական ափերին: Երկրի իշխանություններն արդեն ավելի քան 250 հազար մարդու տարհանել են անվտանգ տարածքներ թայֆունի մոտեցման պատճառով: