Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մենք կիսում ենք այն մտավախությունները, որ փախստականների քողի տակ ահաբեկչական ​​տարրեր կարող են ներթափանցել․ Լավրով

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների XVII հանդիպման բացման ծամանակ, խոսել է Աֆղանստանում գործող ահաբեկիչներին ռազմական մատակարարումների արգելափակման անհրաժեշտության մասին:

«Անհրաժեշտ է կանխել հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիան այդ երկրում, ինչը հանգեցնում է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ միգրացիոն հոսքի ավելացման: Մենք կիսում ենք այն մտավախությունները, որ փախստականների քողի տակ ահաբեկչական և այլ արմատական ​​տարրեր կարող են ներթափանցել հարավային սահմաններից։ Անհրաժեշտ է անհապաղ փակել ցանկացած տեսակի ռազմական արտադրանքով նրանց մատակարարման ուղիները», – ասել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ կարևոր է ամրապնդել փոխգործակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում: «Դա էապես քննարկվել է բոլորովին վերջերս մեր ղեկավարների կողմից Դուշանբեում սեպտեմբերյան գագաթաժողովներում», – Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: