Ավելի քան 100 մարդ պատվաստվել է ժամկետանց Pfizer պատվաստանյութով Շվեդիայի հարավում գտնվող Նյուչյոպինգ քաղաքում:
«Ցավոք, օգտագործեցինք պատվաստանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը տասնմեկ օր է, ինչ լրացել է», – տարածաշրջանում պատվաստումների ծրագրի ղեկավար Մագնուս Յոհանսոնին մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։
Յոհանսոնը նաև նշել է, որ տարածաշրջանը կապվել է պատվաստանյութ արտադրող Pfizer-ի հետ՝ պարզելու, արդյոք տեղի ունեցածը կարող է ազդել ժամկետանց պատվաստանյութ ստացածների առողջության վրա:
Մարդիկ, ովքեր ժամկետանց պատվաստանյութ են ստացել, միջադեպի մասին տեղեկացվելու են հեռախոսով կամ փոստով: Ըստ Յոհանսոնի, հնարավոր է, որ մարդկանց առաջարկվի երկրորդ պատվաստում: