Էսօր մեքենայից տեսա գլխավոր դավաճանին սպասարկող մի մանր դավաճանի` նորից քայլում էր թագավորի պես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Իսկ մի քանի ամիս առաջ վախեցած էր: Կարծում եմ` մի քանի ամիս հետո նորից վախեցած կլինի: Կամ ընհանրապես չի լինի` նկատի ունեմ Երևանում։
Իսկ կարելի էր դավաճան չդառնալ ( ԴԱ ՇԱՏ ՀԵՇՏ Է) և միշտ ազատ ու հանգիստ քայլել մեր սիրելի Երևանի փողոցներում։
Տոնդ շնորհավոր մեր մայրաքաղաք։
Մի քիչ դիմացի…»,- գրել է Մկրտչյանը։