Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը որակել է որպես Արցախի դեմ ահաբեկչական գործողությունների շարունակություն։
«Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ վերլուծում ենք իրավիճակը՝ անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասել է նա՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ։
Ավանեսյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի նման խախտումները:
Հիշեցնենք` այսօր կեսօրին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։