Թուրքական «Optimar» (Օպտիմար) սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել պարզելու համար, որ եթե հիմա նախագահական ընտրություններ լինեին, որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար։
Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգում 2121 մարդու մասնակցությամբ։
«Եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
- Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան- 40,1%
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 36,8%
- Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ- 36,7%
- Նախագահի նախկին թեկնածու Մուհարրեմ Ինջե (2018թ․)- 33,5%
Բավականին մեծ տոկոս են կազմում չկողմնորոշվածները հատկապես երբ պետք է ընտրություն կատարել Էրդողանի ու Իմամօղլուի միջև։ Այս դեպքում չկողմնորոշվածների քանակը հասնում է 18,1%-ի։
Ermenihaber.am