Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը բացարձակ կապ չունի մեր ֆիզիկական գոյության և անվտանգության հետ». Անժելա Էլիբեգովա

05/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նա ներկայացրեց, թե քարտեզների վերաբերյալ քարոզչությունն Ադրբեջանն ինչպես է կազմակերպում, որպեսզի հայկական կողմը դրանք տրամադրի. «Սկզբից պաշտոնական մակարդակով դա հայտարարվում է Ալիևի, իրենց ԱԳՆ-ի կամ ՊՆ-ի կողմից. ինչ-որ գերատեսչություններ սկսում են դրա մասին հայտարարություններ տարածել: Հետո դա գնում է արդեն նրանց էքսպերտային, անալիտիկ դաշտ, ԶԼՄ-ներ, սկսում են հանրային կարծիք ձևավորել: Հետո էքսպորտ է արվում դուրս՝ դրսում ադրբեջանական համայնքները թուրքականների հետ միասին իրենց լոբբինգը անում են, իրենց հետ աշխատող արտասահմանյան ԶԼՄ-ներով նաև դրսում են ստեղծում այդ հանրային կարծիքը: Սկսում են ստիպել տարբեր միջազգային կազմակերպությունների՝ անդրադառնալ թեմային. ադրբեջանական տարբեր ոչ պետական կազմակերպություններ դիմում են իրենց կոլեգաներին, միջազգային կազմակերպություններին և պարտադրում են արձագանքել թեմային: Անկախ նրանից, թե արձագանքն ինչպիսին կլինի, իրենք ներգրավում են միջազգային հանրությանը և ստիպում են, որ դա դառնա օրակարգ: Քարտեզների թեման, նաև դրսում իրենց լոբբինգի շնորհիվ, սկսեցին դարձնել միջազգային օրակարգ՝ կոնֆլիկտի շուրջ առանցքային թեմաներից մեկը»:

Երկրորդ փուլով, ըստ փորձագետի՝ ադրբեջանցիները սկսեցին դրսից բերել պատվիրակություններ՝ դիվանագետներ, տարբեր օտարերկրյա լրագրողներ, բլոգերներ, տարբեր երկրների իրենց լոբբիստներին, և այլն. «Այսինքն՝ տարբեր մակարդակներում ներգրավել մարդկանց, բերել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ և պատմել ականազերծման աշխատանքների մասին, անընդհատ խոսել դրա վտանգներից, խոսել այն մասին, որ առանց ականազերծման աշխատանքի՝ տասնամյակներ կտևի վերաբնակեցումը այդտեղ, որովհետև դա երկար և բարդ պրոցես է, և պետք է Հայաստանին պարտադրել, որպեսզի քարտեզները տրամադրվեն: Դրան զուգահեռ, երրորդ փուլով խոսում են այն մասին, որ Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը մոտավորապես 25 տոկոս է, վստահություն չի ներշնչում, և եթե Հայաստանն ուզում է դա փոխանակել գերիների հետ, ապա պետք է լինեն ճշգրիտ և վստահելի քարտեզներ: Այսինքն՝ երեք փուլով նկարագրեցի մեր ուղղությամբ ամբողջ իրենց քարոզչական, տեղեկատվական գրոհը՝ կապված քարտեզների հետ: Հիմա ինձ կարո՞ղ եք գոնե մոտավորապես նկարագրել նման մի բան մեր կողմից՝ գերիների թեմայի հետ կապված, որ համակարգված բոլոր պետական ինստիտուտները, մեր սփյուռքահայ կառույցները և ամբողջ մեր ունեցած ռեսուրսն ու ապարատը միասին աշխատեն, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և՛ միջազգային կառույցներում, և՛ տարածաշրջանում, և՛ Ադրբեջանի հասարակության ներսում, աշխատեն գերիների թեմայի շուրջ: Այդ ուղղությամբ աշխատում են միայն իրավապաշտպաններ, իրավաբանական խումբ, որը ՄԻԵԴ-ում է աշխատում, և օմբուդսմենը: Համակարգված աշխատանք, առավել ևս՝ պաշտոնական մակարդակով, առավել ևս՝ պետական ինստիտուտների, որոնք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ աշխատանքը կատարելու մեջ, մենք մի տարի է՝ չենք տեսնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ը ՌԴ-ին և ԱՄՆ-ին հորդորել է նախապես սկսել բանակցությունները սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը փոխարինելու համաձայնագրի շուրջ

Հաջորդ գրառումը

Գազ չի լինելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Գազ չի լինելու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական