Նիկոսիայում Իրանի դեսպանատունը ժխտել է Իսրայելի իշխանությունների հայտարարությունը, որոնք Թեհրանին մեղադրում են Կիպրոսում բնակվող իսրայելցի գործարարների մահափորձի նախապատրաստման մեջ: Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շարադրված է կարճ հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի դիվանագիտական առաքելությունը:
«Այդ ռեժիմը (Իսրայելը) միշտ անհիմն մեղադրանքներ է առաջադրել իսլամական հանրապետության հասցեին», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է փաստաթղթում: