ԱՄՆ-ում գրեթե 700,000 մարդ մահացել է կորոնավիրուսից, հաղորդել է The New York Times-ը: Պարզաբանվում է, որ վերջին ամիսներին մահացած ամերիկացիների ճնշող մեծամասնությունը պատվաստում չի ստացել:
Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Սա մարդկանց ողբերգական, սարսափելի թիվ է, որոնց մենք կորցրել ենք համաճարակի պատճառով»:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, վարչակազմը օգնել է փրկել հարյուրավոր մարդկանց կյանքեր՝ հասնելով բնակչության 78%-ի պատվաստման: