Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սյունիքն այս պահին դեռ գտնվում է Հայաստանի տիրապետության տակ, քանի որ տարածաշրջանային հզորները և նրանց հետևում կանգնած գերհզորները դեռ այնքան քաջություն չունեն ռազմական բախման գնալու, բայց դա ժամանակի հարց է:
Սպասվող ռազմական բախումը ընդհանուր առմամբ մեծ չի լինելու, Հայաստանի համար սակայն այն լինելու է աղետալի, քանի որ բուն ռազմական գործողությունները ընթանալու են Սյունիքում ու հարակից տարածքներում:
Իսկ այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը ձեռքերը ծալած սպասում է կա’մ հրաշքի, կա’մ հերթական անգամ “հանուն հազարավորների փրկության” անձնատուր լինելու:
Դե, ընդհանուր առմամբ ամեն ինչ արդար է և օրինաչափ. եթե դու քոնը չես ուզում պաշտպանել, ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը չի գնում ընտրության, ընտրածների մեծ մասն էլ կողմ է արտահայտվում հանցավոր անգործությանը, ապա վիճակն էլ հենց այնպիսին պիտի լինի:
Իմիջիայլոց, հաշվի առնելով Իրանի ներուժն ու նրա հետևում կանգնած ավելի ուժեղների ձգտումն ու խորը գնացող նպատակները, շատ հնարավոր է, որ շուտով ՀՀ ԱԺ ամբիոնից մինչև իսկ պարսկերենով լալահառաչ ներողություններ հնչեն 2019թ հնչած մի քանի արտահայտությունների համար:
Էլ ավելի հավանական է, որ ներողություն խնդրողները չադրա հագած լինեն:
Ցտեսություն