Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միլիարդների պարտքեր են կուտակել, հիմա էլ բյուջեն են դատարկում

01/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարկերի սուբիդավորման և պետական այլ աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարությունն այնքան ֆինանսական բեռ է վերցրել, որ չի կարողանում ժամանակին կատարել։ Գոյացել են բավական մեծ պարտքեր՝ բանկերի նկատմամբ։

Դրանք փակելու համար էկոնոմիկայի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ լրացուցիչ միջոցներ հատկացնելու համար։ Խոսքն ավելի քան 16 մլրդ դրամի մասին է, ինչը լուրջ բեռ է բյուջեի համար։

Դա առաջացել է այն պատճառով, որ ժամանակին կառավարությունը չի կարողացել ճիշտ կանխատեսումներ անել։ Պլանավորվել են անհամեմատ ավելի քիչ միջոցներ, քան պիտի պլանավորվեին։

Միայն Քովիդի տնտեսական հետևանքների մեղման նպատակով իրականացված առաջին ծրագրի շրջանակներում նախատեսված արտոնյալ վարկերի տրամադրման գծով հուլիսի դրությամբ կառավարության  չվճարված ֆինանսական պարտավորությունը կազմել է գրեթե 1,5 մլրդ դրամ։

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է՝ հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։ 2021 թվականի փետրվար ամսին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն՝ հիմք ընդունելով միջոցառման գործընկեր հանդիսացող ֆինանսական կառույցների կողմից ստացված տեղեկատվությունները։ Այսպես․ ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 1087, տրամադրված օժանդակության ծավալը՝ շուրջ 83 մլրդ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 6,213 մլրդ դրամ»,- ֆինանսական միջոցներ հատկացնելու ակնկալիքով դիմելով կառավարությանը՝ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ հուլիս ամսվա դրությամբ առկա  չվճարված ֆինանսական պարտավորությունները կազմում են 1,482,774.3 հազար դրամ։

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հուլիսի դրությամբ կառավարության չկատարած պարտավորություններն անցնում են 75 մլն դրամից։

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման ծրագրի շրջանակներում էլ չի վճարվել 192 մլն դրամ։

Պատճառն նույնն է. ժամանակին այդ նպատակի համար բյուջեում անհամեմատ փոքր գումար է դրվել։ Նախատեսվել է 240 մլն դրամ, այն դեպքում, երբ տրամադրված վարկերի սուբսիդավորման համար անհրաժեշտ է ավելի քան 1,3 մլրդ դրամ։

Տարբերությունը հասնում է 5-6 անգամի։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես են հաջողացրել այսպիսի մեծ շեղում թույլ տալ։

«Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի գծով ներկայումս տրամադրվել է 10,074 մլրդ դրամի չափով վարկ, որից 9 մլրդ դրամը՝ 14 տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է ՀՀ պետական բյուջեից: Տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով տրամադրված վարկի նկատմամբ ստանձնած պարտավորությունները կազմում են շուրջ 1,354.1 մլն դրամ, սակայն 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է 240,1 մլն դրամ»,- արձանագրել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Առաջացած անհամապատասխանությունը փակելու համար նախարարությունը ներկայացրել է լրացուցիչ 885,8 մլն դրամի տրամադրման անհրաժեշտություն։

Համավարակի հետևանքները մեղմելու համար, կառավարության իրականացրած ծրագրերից մեկն էլ վերաբերում էր գյուղացիական փոքր տնտեսություններին մինչև 1 մլն դրամի չափով սուբսիդավորվող վարկերի տրամադրմանը։

Անցած տարվա վերջին այդ ծրագրի շրջանակներում կառավարության պարտավորությունները կազմել էին 9,1 մլրդ դրամ։ Այս տարի ևս շարունակվել է վարկերի տրամադրումը, որոնց տոկոսների փոխհատուցումն ամբողջությամբ ստանձնել է կառավարությունը։ Ստանձնել է ու չի կատարել։ Դրա հետևանքով բավական մեծ պարտավորություն է կուտակել։

Այս ծրագրի շրջանակներում հուլիսի դրությամբ չվճարված պարտավորությունները հասնում են գրեթե 2 մլրդ դրամի։ Ու կրկին այն պատճառով, որ կառավարությունը ժամանակին բյուջեով անհամեմատ քիչ միջոցներ է նախատեսել դրա համար, քան պետք է նախատեսեր։

«Տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով սահմանված 4,0 մլրդ դրամ գումարից բացի, կպահանջվի ևս 8,5 մլրդ դրամ»,- ֆինանսական լրացուցիչ պահանջարկը հաշվարկել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Գյուղատնտեսության տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում էլ առաջացած ֆինանսական պարտավորությունը կազմել է 71,2 մլն դրամ։

Վարկերի սուբսիդավորման և պետական այլ աջակցության ծրագրերի շրջանակներում գոյացել են պարտքեր, որոնք պիտի մարվեն։ Այդ նպատակի համար կառավարությունը գումարներ արդեն հատկացրել է։ Խոսքը պետական բյուջեից հատկացված բավական մեծ գումարի մասին է։

Բայց գումարը ևս մի կողմ դնենք. Իսկ ի՞նչ է ստացել դրա արդյունքում պետությունը։

Վարկերի սուբսիդավորման շրջանակներում ծախսվել և ծախսվում են բավական մեծ միջոցներ, իսկ արդյունքները չեն երևում։ Այդպես է, որովհետև ոչ միշտ է, որ հատկացվող միջոցները գնում են այնտեղ, որտեղ պիտի գնային։ Պետությունը հարկատուների հաշվին ստանձնում է վարկերի սուբսիդավորման բեռը, իսկ դրանք չեն ծառայում իրենց նպատակին։ Բնականաբար, արդյունքն էլ այն չի լինում, ինչ պիտի լիներ։ Բյուջեի միջոցները փոշիանում են, իսկ տնտեսությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ստանում։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետները որոշել են խորամանկել և համայնքից պոկել ինչ հնարավոր է. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Սպասվում է անձրև և ամպրոպ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Սպասվում է անձրև և ամպրոպ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական