Որոշ կայքեր արդեն առաջարկում են նախօրոք պատվիրել ռուսական պատվաստանյութը և վճարել արժեքի մի մասը: Փորձագետները նախազգուշացնում են, որ դա խաբեբաների ձեռքի գործն է։
Նման կայքերում խաբեբան առաջարկում է պատվաստանյութը նախապես պատվիրել զեղչով, կամ էլ իջեցված գնով անմիջապես գնել պատվասաստանյութի խմբաքանակ: Նման կայքերը կարող են պարունակել վնասակար հղումներ, որոնց միջոցով կիբեռհանցագործները կարող են հեշտությամբ հափշտակել անձնական և վճարման մասին տեղեկությունները:
Եթե խաբեբան իսկապես պատվերն ուղարկի գնորդին, ապա դա կլինի ոչ թե պատվաստանյութ, այլ անօգուտ սննդային հավելանյութ: Роскачество-ն կոչ է անում կորոնավիրուսային պատվաստանյութը չգնել ինտերնետով․ ռուսները պետք է համբերատար կերպով սպասեն համընդհանուր պատվաստումների սկսմանը:
Նման դոմենները սկսեցին հայտնվել դեռ Спутник V պատվաստանյութի գրանցումից առաջ: Մեկ ռեսուրսն ապրում է միջին հաշվով մեկ օրից պակաս, բայց որոշ դեպքերում այդ ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել, հաղորդում է Live24-ը։