Գորիս-Կապան մայրուղով տեղաշարժը պետք է իրականացվի նույն ռեժիմով՝ մինչև այլընտրանքային երթուղու կառուցումը, հայտարարել է Երևանում Իրանի դեսպանատունն ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը։
Իրանի դեսպանատնից նշել են, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ վերանորոգման վերաբերյալ։