Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

44-օրյա պատերազմի գլխավոր խաղացողները

26/09/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Ըստ իրանցի վերլուծաբանի

Թեեւ Արցախի պատերազմում Բաքու-Անկարա-Թել-Ավիվ եռյակի դերակատարության մասին իրանցի վերլուծաբան Համիդ Ահմադիի դիտարկումներում չկան Մոսկվային վերագրվող փաստեր, սակայն ինչպես անձրեւաբեր աղոթքներին չտիրապետող գյուղացին է շռայլորեն օգտվում բնության պարգեւած բարեբեր անձրեւից, այնպես էլ Մոսկվան դարձել է պատերազմի գլխավոր շահառուներից մեկը եւ առատորեն օգտվում ստեղծված իրավիճակի «պարգեւած» շնորհներից:

Աղետաբեր պատերազմի բռնկումից մեկ տարի անց դեռեւս շարունակվում է հայերի ու ադրբեջանցիների միջեւ ռազմական գործողությունների գլխավոր դերակատարների ու շահառուների փնտրտուքը:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները հավասարազոր էին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված աշխարհաքաղաքական ցնցմանը: Հետեւաբար, տվյալ առճակատման մեջ պետք է բացառել Իրանի դերակատարությունը որպես խաղացող (ակտոր) կամ շահառու:

Ըստ իրանցի վերլուծաբանների որոշակի հատվածի, հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես մահմեդականների ու քրիստոնյաների կամ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ խրոնիկ բախումների նորօրյա դրսեւորում: Նման մոտեցման կողմնակիցների կարծիքով, պատերազմը միջէթնիկական կամ կրոնական հակասություններով պայմանավորելը ոչ միայն մեզ կմղի Արցախի պատերազմի միակողմանի վերլուծությանը, որի հետեւանքն էր Հայաստանի պարտությունն ու Իրանի սահմանների մոտ թուրքական ու սալաֆիական ուժերի տեղակայումը, այլ մեզ կզրկի խնդրի այլ ասպեկտների մեջ խորամուխ լինելու հնարավորությունից:

Իրանում լույս տեսնող «azariha» կայքում տեղ գտած «Ղարաբաղի պատերազմըՙ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ցնցում» խորագրով վերլուծության հեղինակ Համիդ Ահմադին հավատացած է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վայրիվերումները իրականում տարբեր նպատակներ հետապնդող երեք խաղացողների մշակած ու իրագործած եռակողմ ռազմավարություն էր:

Ահմադին Իրանի եզակի քաղաքական վերլուծաբաններից է, որ տվյալ հակամարտության մեջ առանձնացնում է միայն երեք հիմնական խաղացողներիՙ բացառելով Ռուսաստանի դերակատարությունը: Սակայն, ավելի մեծ թիվ են կազմում գլխավոր խաղացողների ու շահառուների մեջ Ռուսաստանի դերակատարության հետքերը տեսնող իրանցի վերլուծաբանները, որոնցից են Ալիաքբար Ջոքարը, Ղահրաման Նուրին, Արեֆ Բիժանը եւ այլք:

Ռուսաստանին հակամարտության գլխավոր խաղացողների շարքից բացառող Համիդ Ահմադին համոզված է, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողություններում հիմնական խաղացողն Ադրբեջանն էր, որը 90-ականների սկզբին Հայաստանի հետ պատերազմական գործողությունների ժամանակ տարածքներ էր կորցրել ու դրանք վերադարձնելու համար երկարաժամկետ ծրագրեր մշակել:

Ըստ Ահմադիի, երկրորդ խաղացողը Թուրքիան էր, որը Խորհրդային Միության փլուզումից ու սառը պատերազմի ավարտից հետո իր արտաքին քաղաքական ուղղություններում կանգնած էր երկընտրանքի առջեւՙ մի կողմից միանալ Եվրոմիությանը, մյուս կողմիցՙ իրագործել պանթուրքիստական երբեմնի երազանքը, այն էՙ Չինաստանի սահմաններից մինչեւ Եվրոպա ձգվող լայնածավալ պետության ստեղծումը:

Կովկասի աշխարհաքաղաքական վերջին ցնցումներին կարեւոր դերակատարություն ունեցած երրորդ խաղացողը, ըստ իրանցի վերլուծաբանի, Իսրայելն էր: Վերջինիս դիտարկմամբ, թեեւ Թել Ավիվը Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին որոշակի հաջողություններ էր գրանցել Կովկասում եւ միջինասիական տարածաշրջանում ծավալվելու հարցում, սակայն Հարավային Կովկասի իրադարձություններին մասնակից դառնալով, Իսրայելն իր առջեւ միայն տվյալ տարածաշրջանում ներկայությունն ապահովելու կամ ազդեցության ոլորտն ընդլայնելու խնդիր չէր դրել: Վերլուծաբանի համոզմամբ, Իսրայելը Հարավային Կովկասի առնչությամբ ավելի հեռագնա նպատակներ էլ է հետապնդում:

Իրանցի վերլուծաբանն արձանագրում է, որ Իսրայելի գլխավոր նպատակը ԻԻՀ վրա ճնշում գործադրելն ու Իրանի թե՛ հյուսիսային, եւ թե՛ հարավային սահմանների մոտ ռազմական ներկայության ապահովումն էր, ինչը եւ հնարավորություն է տվել Թել Ավիվին մեղմելու հայ զինվորների սպանությանը մասնակից դառնալու հարցում հնչող ներքին եւ արտաքին քննադատությունները: Համիդ Ահմադին համոզված է, որ Իսրայելը մտադիր էր Հարավային Կովկասի սահմանների փոփոխմամբ ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա: Ուստիեւ, եզրակացնում է վերլուծաբանը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին տրամադրած ռազմական տեխնիկայով, առավելապեսՙ ժամանակակից ԱԹՍ-ներով, եւ հավանաբար, Հայաստանի մասին Բաքվին գաղտնի տեղեկատվություն փոխանցելով, Իսրայելը հայերի պարտության հարցում ամենամեծ դերակատարությունն է ունեցել:

Իրանցի վերլուծաբանը համոզված է, որ հայերի պարտությունը պայմանավորված չէր Ադրբեջանի Հանրապետության զինյալների արիությամբ ու սխրանքներով, այլՙ հայկական մարդուժի ու զինտեխնիկայի ոչնչացմանը հանգեցրած իսրայելական ու թուրքական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներով:

Այսպիսով, ըստ Համիդ Ահմադիի, իսրայելական ու թուրքական օդուժի օգնությամբ հայկական զինուժի ջախջախումից հետո, թուրքական հրամանատարության ներքո գործի անցան մի քանի հազարի հասնող Սիրիայի ու այլ շրջանների իսլամի ծայրահեղական ուղղությունը ներկայացնող սալաֆիները:

Իրանցի վերլուծաբանն իր ներկայացրած փաստարկները վերլուծելով եզրակացնում է, որ երեք խաղացողներն էլ հասել են իրենց բուն նպատակներին. Նախ Ադրբեջանը 30 տարի անց կարողացավ վերականգնել իր տարածքային կորուստները: Թուրքիային հաջողվեց թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում, (հատկապեսՙ Կովկասի հարավային հատվածներիՙ Իրանի սահմանների երկայնքով) եւ իր ներկայությունն ապահովել, եւ թե՛ ջանքեր գործադրել պանթուրքիստական մայրուղու գործարկման եւ ռազմական ներկայությունն Իրանի հետ սահմանակից շրջաններում ապահովելու համար: Իսրայելն էլ կարողացավ Ադրբեջանին ռազմական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով, թե՛ իր ռազմաքաղաքական ներկայությունն ապահեվել Իրանին սահմանակից շրջաններում, եւ թե՛ նպաստել Իրանի պոտենցիալ հակառակորդ Բաքվի վարչակարգի հզորացմանը, որը 20-րդ դարի սկզբից ցայսօր Իրանի ներքաղաքական կյանքում ազգամիջյան տարաձայնություններ հրահրելու ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում:

«Ազարիհա» կայքի վերլուծաբանը վերջում անդրադառնում է նաեւ իր պատկերացրածՙ գլխավոր ռազմավարական խաղացողների համաձայնեցված գործողությունների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարության հարցինՙ Հարավային Կովկասի առնչությամբ ԻԻՀ վարած արտաքին քաղաքականությունը որակելով որպես կրավորական մոտեցում: Իրանցի վերլուծաբանը սուր քննադատության ենթարկելով ԻԻՀ արտաքին քաղաքականության դերակատարներին տարածաշրջանային խնդիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի եւ Իրանի ներազգային անցուդարձերի հետ որեւէ աղերս չունեցող արաբական երկրների խնդիրներով զբաղվելու համար, նշում է, որ Թեհրանը չկարողացավ ընկալել երեք խաղացողների հնարավոր ռազմավարության էությունը, հետեւաբար, նաեւ ի զորու չեղավ կանխատեսելու Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները:

Ահմադիին ավելի է զարմացնում այն փաստը, որ Թեհրանը պատերազմի ընթացքում հարկադրաբար պաշտպանելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, անուղղակիորեն հայտնվեց Բաքու-Անկարա-Թել-Ավիվ եռյակի լարած թակարդի մեջ: Ահմադին դրա մեղքը բարդում է նաեւ Բաքվում Իրանի դիվանագետների վրա, որոնք չկարողացան ըմբռնել Իրանին սպառնացող վերջին տարիների մարտահրավերները, կամ էլ անտեսեցին դրանք, եւ ընդառաջ գնալով Բաքվի պանթուրքիստական եւ հակաիրանական նկրտումներին, գործնականում իրենց համերաշխությունը հայտնեցին Հեյդար Ալիեւի ու նրա որդու վերջին երեք տասնամյակի ընթացքում վարած քաղաքականության նկատմամբ: Այո, աղետաբեր պատերազմի բռնկումից մեկ տարի անց շարունակվում է ոչ միայն ռազմական գործողությունների գլխավոր դերակատարների ու շահառուների, այլ նաեւ պատերազմի բռնկմանը նպաստած բուն մեղավորների փնտրտուքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ելույթը խղճուկ բողոք էր, խնդրանք․ Արթուր Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Ադրբեջանի նախագահ Ալիևն օկուպացված հայկական Ակնայում իր կնոջ հետ բացել է մուղամի կենտրոն։ Բացման առիթով ելույթում հայտնել է, որ Շուշին...

ԿարդալDetails

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական