Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր

23/09/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆեյսբուկյան օգտատեր Գագո Ասատրյանի էջից, –

Երբ Երևանի փողոցներում քայլելիս կլինեք ու երբ հերթական բացվող առավոտը ձեզ համար սովորական ու օրինաչափ կթվա, ու երբ դուք քայլելուց փողոցում տեսնեք միջահասակ, կանաչաչյա էս տղուն, իմացե՛ք, ձեր կողքով հերոս է անցնում..իսկական հերոս, ո՛չ արծրունական, ո՛չ Հ1-ական…հերոս, ում համար հերոս լինելը այնքան օրինաչափ է, որքան մեր համար բացվող ամեն առավոտը: 

Ծանոթացե՛ք, Էդմոնն է, ում ավելի շատ Դուդու են անվանում: Նույն այն տղան, ով արծվի հայացք էր ձգել հեռուներին պեգովյան հայտնի նկարում: Նույն այն տղան, ով Ապրիլյան քառօրյայում էր իր մարմինը դարձրել վահան՝ մեր խաղաղ լուսաբացերի համար ու նույն այն վահանը, որին զարկվելուց թուրքի լածիրակները տասնյակներով են ընկել…

44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր: Իր 5 հոգանոց խմբով Դուդուն հայրենիքի համար մղվող կռիվը տվեց Կարախամբեյլիի, Ֆիզուլիի, Հադրութի, Կարմիր Շուկայի, Կրկժանի և Թութակների թեժ մարտերում: 24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների Ջոնսոնի հրամանատարական կետում, երբ քչաքանակ զենքով ու զորքով 8 ժամ հետ է մղել ու իսկական սպանդ կազմակերպել ադրբեջանցիների ձեռնարկած ավելի քանի 5 գրոհների ընթացքում:  Դուդու-ի ПК-ն մաղել է այնքան, մինչև իր և ընկերների զինամթերքը սպառվել է: Այդ ժամանակ տղերքը հրետանային կրակի աջակցություն են խնդրում ու երբ տեսնում են, որ այդ աջակցությունը չկա, ստիպված նահանջում են:

Էս տղեն իր ջոկատով կռվի դաշտից, շրջափակման մեջից հանել է մեր վիրավոր ժամկետայիններին, մեծաքանակ տեխնիկա և այլն…որ ձեզ ասեմ, թե քանի թուրք է Թութակների մարտերում սեփական ճղճիմ կյանքի ամենավերջին ակնթարթում տեսել Դուդուի քմծիծաղը, միգուցե մտածեք, որ ես չափազանցացնում եմ…այո՛, հերոսները ապրում են մեր մեջ, մեր կողքին, մեր կենցաղով, իսկ մենք նրանց մասին չգիտենք: Չգիտենք մեր կենդանի հերոսներին, ովքեր չեն կարողանում, կամ չեն ցանկանում լայվեր անել, չեն գնում հաղորդումներին հյուր, չեն խնդրում օգնություն, վարձով բնակարան և այլն…Դուդուի համար նույնիսկ իր ստացած մեդալներն են սովորական ու օրինաչափ, քանի որ մեկ տասնյակից ավել ստացած շքանշանների անունները նույնիսկ չի հիշում..իսկ ինչու չի հիշում, քանի որ ինչպես ինքն է ասում՝ «էդ մեդալների շատ ու քչից չի կախված իր՝ շատ ու քիչ թուրք սպանելը»: Մեդալները մնացել են այնտեղ՝ Հադրութի իրենց տանը, որը թուրքերը այրել են…

Նրան հաստատ դուր չի գա այն, որ ես գրեցի իր մասին ու գրեցի իր սխրանքների ընդամենը մի մասից…Եռաբլուրում էր, ընկերներին էր այցի գնացել, էնտեղ տեսա, ասեցի՝ «մարդիկ պետք ա իմանան քո մասին, մարդկանց նաև մեր կենդանի հերոսների սխրանքներն էլ են հետաքրքիր» ու չստացա նրա համաձայնությունը..բայց որոշեցի գրել, քանի որ, այո՛, գալիք Հայաստանի փառքը հենց Դուդուներն են կերտելու…

Փա՛ռք ԸՆԿԱԾՆԵՐԻՆ ու փա՛ռք ԱՊՐՈՂՆԵՐԻՆ….

Դուդու ջան Edmon Avetisyan , ..սա պտի ասվեր..սա ամենաքիչն է..հետս կռիվ չանես…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

«Ոստիկանությունում Արթուրին հարցրել են՝ ո՞ւմ է եղել ուղղված հայհոյանքը. պատասխանել է՝ Ալենին՝ Դելոն Ալենին». Կոնստանտին Տեր-Նակալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Ոստիկանությունում Արթուրին հարցրել են՝ ո՞ւմ է եղել ուղղված հայհոյանքը. պատասխանել է՝ Ալենին՝ Դելոն Ալենին». Կոնստանտին Տեր-Նակալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական