Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դու պատասխան ես տալու էսքան զոհերի համար, Նիկոլ. քաղաքացի(տեսանյութ)

«Դու, պատասխան ես տալու Նիկոլ…»,-գոչեց զոհված զինվորներից մեկի հայրն այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն անցնում էր Եռաբլուրի մատուռի մոտով: Նրա խոսքի վրա, տասնյակ ոստիկաններ և կարմիրբերետավորներ վազեցին տեդի ձայնի ուղղությամբ:

Անկախության 30 ամյակի առթիվ առավոտյան Եռաբլուր էր այցելել Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամների և Ազգային Ժողովի իշխանական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ: