Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ոստիկանության պարեկները և քաղաքացիները:
Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնությունն են ցուցաբերել: