Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանի և Չինաստանի միջուկային զենքից․ Global Times-ի չինական հրատարակություն

ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է խուսափել Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմական բախումներից, քանի որ վախենում է նրանց միջուկային զենքից: Այս կարծիքը հայտնել է Global Times-ի չինական հրատարակության լրագրող Հու Սիցզինը:

Հոդվածի հեղինակը մեջբերում է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոն Հայթենի և ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության նախկին ղեկավար Հարրի Հարրիսի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ Մոսկվայի և Պեկինի հետ պատերազմը կհանգեցնի «ամենավատ օրվան ամբողջ մոլորակի համար»:

Փորձագետը նշում է, որ նման բարձր հայտարարություններ են արվում երկրների միջև հարաբերությունների աճող լարվածության ֆոնին: Նրա խոսքով՝ առաջնագծում զորքերը մոտենում են, այդ պատճառով Միացյալ Նահանգներին անհանգստացնում է պատահական բախման հավանականությունը:

Մեկնաբանը ուշադրություն է հրավիրում ատոմային տերության հետ պատերազմի վտանգի մասին Հայթենի խոսքերին: «Հասկանու՞մ եք, փաստորեն, ԱՄՆ-ն վախենում է Չինաստանի և Ռուսաստանի միջուկային զենքից», – եզրափակել է Հու Սիցզինը: