Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թրամփ․ Դեմոկրատները երեք տարուց ամբողջությամբ կկործանեն ԱՄՆ-ը

ԱՄՆ-ը կկործանվի երեք տարուց, եթե Դեմոկրատական ​​կուսակցությունը մնա իշխանության ղեկին: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, եթե հանրապետականները չկարողանան ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմել 2022 թվականի միջանկյալ ընտրություններում և ղեկավարել կառավարությունը 2024 թվականին, ապա «երեք տարի հետո երկրից ոչինչ չի մնա»: Թրամփը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարման վերջին ութ ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները «սայթաքել է, ինչպես երբեք մինչ այդ»: