Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դարձյալ ստում է․ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ Սյունիքի միջպետական ճանապարհը, Որոտանն ու Կովսականը հանձնելու մասին

16/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում դարձյալ ստեց, երբ պատասխանեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցին՝ «դուք ասում եք՝ Սյունիքի ճանապարհների վերահսկողությունը բանավոր է հանձնվել Ադրբեջանին․․․»՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաշինյանը վստահ հայտարարեց՝ «ես չեմ ասել, որ մենք բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ես ասել եմ, որ ես հայտարարել եմ եռակողմ հայտարարություն ստորագրելու, որ նախապատարստվում է եռակողմ հայտարարություն և հարց եմ տվել՝ ստորագրվե՞ց այդ եռակողմ պայմանավորվածությունը, թե ոչ ու պատասխանել եմ՝ ոչ, բայց չեմ ասել, որ եղել է բանավոր պայմանավորվածություն․․․»,-այսպիսի մի բան։

Թարմացնենք պրն․ Փաշինյանի հիշողությունը․ 2020 թ-ի դեկտեմբերի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում նա բառացիորեն հայտարարեց հետևյալը․ «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»:

Փաստորեն, «մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների» ժամանակ է «եղել ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում», Փաշինյանին առաջարկել են «ռազմավարական նշանակության ճանապարհի, սահմանների և կոորդինատների ճշգրտման» մի քանի տարբերակ, և, ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին, ընտրվել է վատթարագույնը՝ ամբողջը զիջվել է Ադրբեջանին։ Փաշինյանի խոսքի տեսանյութը՝ կցված է։

Ավելին, որոշ ժամանակ անց համացանց մտավ այս պայմանավորվածության մասին վկայող նաև գրավոր փաստաթուղթ, որի իրական լինելը, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, կառավարությունը չհերքեց։

Փաշինյանը, փաստորեն, երբ ասում է, որ չի եղել բանավոր պայմանավորվածություն, հակասում է ԱԽ նիստում իր իսկ անկեղծացմանը, որ եղել է այդպիսի քննարկում և ըմբռնում։

Ցավոք, այն ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը կիրառեց տեղանունների ադրբեջանական տարբերակները՝ Կուբաթլու և Զանգելան՝ Որոտանի (Սանասար) ու Կովսականի փոխարեն, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որն անգամ Երևանի ու Սևանի անուններն է ադրբեջանական ձևով կիրառում։ Իսկ Փաշինյանը, նույն ԱԺ նիստում, խրատական է կարդում պատգամավորին, որ երբ հայկական տեղանունները հայեցի տարբերակով ենք հնչեցնում, անհասկանալի ենք դառնում մնացած բոլորի համար։ Սրտի դողով սպասենք, որ Երևանի ու Սևանի անուններն էլ Փաշինյանն առաջիկայում Իրևան ու Գյոյչա կհնչեցնի։

Աննա Բալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարզպետի քրոջ որդին սպառնում, ահաբեկում է թեկնածուներիս. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ սահմանին լրագրողների տեսանկարահանումները և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ սահմանին լրագրողների տեսանկարահանումները և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական