ԱՄՆ Կոնգրեսի անդամներից մի քանիսն առաջարկել են Ուկրաինայում տեղադրել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության երկու տակտիկական համակարգ, գրում է Politico-ն։
Զինված ուժերի կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի պաշտպանության օրինագծի իր տարբերակը: Պենտագոնը պետք է զեկույց ներկայացնի Կիևին համակարգերի հնարավոր վաճառքի կամ փոխանցման տարբերակների վերաբերյալ:
Փաստաթղթում չի նշվում հակահրթիռային պաշտպանության որևէ կոնկրետ համակարգի անվանում, սակայն, ըստ հրապարակման աղբյուրի, խոսքը «Երկաթե գմբեթ» համակարգի մասին է, որը պետք է օգնի ուկրաինացի զինվորականներին «դիմակայել Ռուսաստանին»:
«Նոր զենք ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի և Կիևի հարաբերություններում լարվածությունը կսրվի», – ասվում է հոդվածում: