Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսով հիվանդների հետ շփումից հետո անցնում է մեկուսացման, լիովին առողջ է: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը բացարձակ առողջ է», – ասել է նա: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, արդյոք Պուտինը անցել է ՊՇՌ թեստավորւմ և արդյոք դրա արդյունքը բացասական է, Պեսկովը պատասխանել է՝ «Իհարկե»:
Մեկուսացումը ուղղակիորեն չի ազդում նախագահի աշխատանքի վրա, պարզապես որոշ ժամանակ դեմառդեմ իրադարձություններ չեն լինի, Պեսկովին մեջբերում է ՏԱՍՍ-ը: