Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրինա Յոլյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին որպես «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված ներկայացուցիչ

Իրինա Յոլյանը Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Յոլյանը նշեց, որ Սյունիքի համար ծանր օրերին նման որոշում է կայացրել` իր կամքով եւ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 17-ին նախատեսվում է Գորիսի համայնքապետի ընտրությունների անցկացում, որին մասնակցելու է նաեւ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, թեեւ նա եւս կալանքի տակ է։ Դատարանը մերժել է նրա նկատմամբ գրավի կիրառումը, հետեւապես զրկված է լինելու քարոզարշավին անձամբ մասնակցելու հնարավորությունից։

Տիկին Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքում լինելու է «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձը։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ։

Աղբյուր` Փաստինֆո