NASA-ն իր կայքում հաղորդել է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի հարավ-արևմուտքի երկնքում հսկայական անոմալիայի հայտնաբերման մասին: Երևույթն ունի նվազեցված մագնիսական լարվածություն:
Փորձագետները նշում են, որ մոլորակի մագնիսական դաշտը զգալիորեն պաշտպանում է մոլորակը: Այն արտացոլում է լիցքավորված արևային մասնիկները։ Սակայն այսպիսի անոմալիան մասնիկներին թույլ է տալիս շատ ավելի մոտենալ Երկրի մակերևույթին: Դա սպառնում է ինքնաթիռներիի համակարգիչների աշխատանքին, ինչպես նաև կարող է հանգեցնել տիեզերանավերի կողմից տվյալների հավաքագրման խնդիրների, գրում է «Մոսկվա 24»-ը: