Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն Ավստրիայի մայրաքաղաքում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Կառավարությունը մոտ ժամանակներս կվերսկսի բանակցությունները Վիեննայում», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին կրկին թույլատրվեց օգտագործել Իրանի միջուկային օբյեկտների հսկողության տեսախցիկները: