Երկուշաբթի օրը Վրաստանում սկսում է գործել հասարակական տրանսպորտը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի պատճառով օգոստոսի 14-ից դադարեցվել էին մետրոյի, միկրոավտոբուսների և ավտոբուսների աշխատանքն ամբողջ երկրում:
Քաղաքային տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումն ընդունել է Վրաստանի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը օգոստոսի վերջերին սկսեց կայունանալ: