Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Այս մասինհայտարարություն է տարածել կուսակցությունը:

-Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը

-Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը

-Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը

-Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը

-Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը: