Ռուսաստանը չի մասնակցի Թալիբանի կառավարության երդմնակալությանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի մասնակցի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման աղբյուրը ՌԻԱ գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Քաթարը, Թուրքիան, Պակիստանը և Իրանը հրավիրված են Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: