Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը Արաբական լիգայի նախարարների նիստի ժամանակ կոչ են արել մոտ ժամանակներս ստուգել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, հաղորդում է EADaily-ն՝ վկայակոչելով Arab news-ը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև իսլամական հանրապետության արտաքին քաղաքականությունը, որն, իրենց կարծիքով, «սպառնում է Մերձավոր Արևելքի կայունությանն ու անվտանգությանը», ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկա օրակարգի վերաբերյալ: