Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք. ՀՀ ՄԻՊ-ի նոր զեկույցը՝ անգլերեն

Հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում:

Azgonline.am-ը ՄԻՊ-ից  տեղեկացել է, որ փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը: Զեկույցի հիմնական դրույթները այսօր հրապարակել ենք ես և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan)՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:

Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։

Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։ Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։ 

Զեկույցը՝ այս հղումով

https://ombuds.am/images/files/5c7485fdc225adfd8a35d583830dcd17.pdf?fbclid=IwAR2OAjo6BxmRFaBSrtbXFqvSyXeM3M-5vZRFGpgCRCo4urVPVE2NPL_VO4g