Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական միաբաղադրիչ Սպուտնիկ Լայթ պատվաստանյութը: Այդ մասին այսօր հաղորդվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կայքում:
Հիմնադրամը նշել է, որ Սպուտնիկ Լայթը բարձր անվտանգություն և արդյունավետություն է ցուցաբերել մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում։
Ի տարբերություն ավելի վաղ Հայաստանում հաստատված երկբաղադրիչ Սպուտնիկ Վի պատվաստանյութի, Սպուտնիկ Լայթը պարունակում է միայն մեկ բաղադրիչ՝ ստեղծված 26-րդ տիպի ադենովիրուսի հիման վրա: