Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ահմադ Մասուդը դեռ կարողանում է դիմակայել թալիբներին

Փաստորեն, Ահմադ Մասուդը դեռ կարողանում է դիմակայել թալիբներին, որոշ տեղեկությունների համաձայն նրանց պատճառելով 2000 զոհ։ Մոլլա Ղայեմ Զաքամի գլխավորած թալիբական ուժերը, հավանաբար Պակիստանի հատուկ ծառայությունների օգնությամբ,  բավական լուրջ հարձակում են սկսել Փանջշերի դեմ և այս գիշերը, կարծես թե, վճռական գիշեր է Աֆղանստանի համար։

Հ.գ. նկարը մշակութային Իրանի ցուցիչներից է, երբ Ահմադ Մասուդը հոր հիշատակին է նվիրում թավրիզցի բանաստեղծ Շահրիարի բանաստեղծությունը։

🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists