Եթե Արցախը Հայաստանի մարզ չի, ապա սրանց համար միևնույնն է , թե Արցախն անկախ կլինի, թե Ադրբեջանի կազմում։ Սրանց տարած քաղաքականությունը , քողարկված կերպով սպասարկում է թուրք-ադրբեջանական ծրագրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով իր եւ Արա Պապյանի բանավեճին:
«Տխմարության շքերթԱյսօրվա 5-րդ ալիքով իմ և Արա Պապյանի «Դեմ Դիմաց» հաղորդումը մեծ արձագանքի արժանացավ։ Իրենց հայրենասեր համարող, մեծ-մեծ փրթող, տարբեր մաստի արևմտամետներ՝ Վարուժան Կարապետյան, Վարդան Հակոբյան, Տիգրան Ա․ Կարապետյան և ուրիշներ, փրփուրները բերաններին ինձ համարում են Ռուսաստանի շահերի պաշտպան, վիրավորում, հայհոյում ամենավերջին բառերով։ Նույնիսկ ինչ-որ մեկը համոզված է, որ ես ռուսական կրթություն ունեմ։Ի՞նչ ասեմ, իմ ասածի հիմնական հարցը հետևյալն է․ ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամությունը, առնվազն տխմարություն է թշնամանալ նաև Ռուսաստանի հետ։Եթե այս խոսքերում, այս անուղեղները տեսնում են ռուսամոլություն, ապա նրանք զուրկ են տարրական տրամաբանությունից։ Ի դեպ, սրանց գերակշիռ մասը, ժամանակին եղել են կոմկուսի անդամներ, նաև ԿԳԲ-ի գործակալներ, ստացել ռուսական կրթություն, աշխատել իրենց համար «ատելի» պետական համակարգում, որի ժամանակ ձայն-ծպտուն չեն հանել այն ամենի դեմ, ինչն այսօր հայհոյում են։ Սրանցից շատերը հանգրվանել են օտար երկրներում, կամ լինելով այլ երկրի քաղաքացի, գաստրոլների են գալիս Հայաստան և մեզ խրատում։ Սրանք որևէ սրբություն չունեն, և բոլորին չափում են իրենցով։ Եվ քանի որ ամեն ինչում շահն են տեսնում, ապա չեն պատկերացնում , որ ուրիշը կարող է ունենալ սեփական կարծիք։ Եվ վերջապես, սրանք ձևեր են թափում, թե ափսոսում են Արցախի կորստի համար։ Հակառակ դեպքում չէին ճամարտակի, թե «թքած ունեն անկախ Արցախի վրա»։ Այսինքն, եթե Արցախը Հայաստանի մարզ չի, ապա սրանց համար միևնույնն է , թե Արցախն անկախ կլինի, թե Ադրբեջանի կազմում։ Սրանց տարած քաղաքականությունը , քողարկված կերպով սպասարկում է թուրք-ադրբեջանական ծրագրերին։
Հ․Գ․ Մոռացա նշել, որ սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն»։