Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

«Թալիբան»-ի գրոհայինները անկանոն կրակոցներ են արձակել մի քանի քաղաքներում

​​«Թալիբան» շարժման գրոհայինները երեկ անկանոն կրակոցներ են արձակել Քաբուլում և այլ քաղաքներում՝ դրանով նշելով Փանջշեր նահանգի ամբողջական գրավումը, որի մասին հայտարարել էին արմատականները:

Տարածաշրջանում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են արմատականների կողմից նահանգում ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին տեղեկությունները, գրում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը շարժման գրոհայիններին իր թվիթերյան էջում կոչ է արել դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը: