Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Կովսականում վարկով տուն եմ սարքել, հիմա դատարանում ի՞նչ ասեմ». Քերոբյանը քաշաթաղցուն առաջարկեց սնանկանալ

Ամեն շաբաթ VTB բանկից ինձ հաղորդագրություն է գալիս, որ վարկերը մուծի. Ես այդ վարկը վերցրել եմ, Կովսականում տուն եմ սարքել. ամսի 6-ին ինձ դատ են նշանակել, հիմա ես գնամ դատարանում ի՞նչ պետք է ասեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց Քաշաթաղի բնակիչներից մեկը:

Նախարարը խորհուրդ տվեց սնանկանալ. «Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը ջրվում է»:

Քաշաթաղի բնակիչը հակադարձեց. «Դա նշանակում է, որ իմ վարկային պատմությունը սեւանում է եւ եթե ես նունիսկ փորձեմ այստեղ իմ կյանքը զրոյից կազմակերպել, չեմ կարողանա օգտվել վարկերից: Բայց ես սնանկ չեմ, իմ պատճառով չի եղել էդ ամեն ինչը: Ես հասկանում եմ, որ ինձ չեն կախելու, ասելու են, դե դու քյասիբ ես, քո վարկը ջրեցինք: բայց դա ինձ պետք չի, ես արժանապատիվ, աշխատող մարդ եմ: Ես պատերազմից հետո էլ իմ վարկը մուծել եմ, որովհետեւ աշխատավարձ եմ ստացել»:

Նշենք, որ Քաշաթաղի բնակիչները արդեն որերրդ անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են իրենց ապահովել կացարաններով, քանի որ տեղահանվել են ու բնակվելու տեղ չունեն:

News.am