Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաշինյանը կարճատև արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: