Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ալիևները դարձյալ եղել են Շուշիում

Օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշի են այցելել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք մասնակցել են ադրբեջանցի երգիչ Բյուլ-բյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը:

Բացի այդ, Շուշիում այսօր բացվել է ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:

Ալիևները եղել են նաև Վարանդայում, որտեղ ծանոթացել են օդանավակայանի կառուցման աշխատանքներին