Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Տարիներ առաջ վավերագրական ֆիլմ էինք նկարում Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին: Նախաձեռնողը 70-ամյա Վաչե Սողոմոնյանն էր, որը Արցախում հեկտարներով նռան, թզի, խաղողի այգիներ էր հիմնել, հազարավոր մարդկանց աշխատատեղերով ապահ ովել… Ֆիլմը վերնագրել էի «Հայն ու հեծանիվը» որը պատմություն էր նաև Քեսապից Ֆրեզնո հասած Վաչե Սողոմոնյանի մասին; Հիմա մտածում եմ, արդյոք «վարչապետի գավաթ» անունը կրող այս հեծանվարշավը համազոր է Ֆրեզնո-Երևան -Շուշի արշավին…»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ կառավարության նիստին հայտնեց, որ Հայաստանում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը։ Նա նշեց, որ անցկացվելու է սիրողական հեծանվավազքի մրցաշար, որի կազմակերպչական ծախսերը կկազմեն մոտ 10,8 միլիոն դրամ:
ՓԱՍՏ